ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

«Անհրաժեշտ է լիովին արգելել սիգի որսը»

«Անհրաժեշտ է լիովին արգելել սիգի որսը»
05.09.2013 | 16:15

Սևանա լճի ձկների պաշարները չեն բազմանում, ընդհակառակը` տարեցտարի նվազում են թե՛ նրանց տեսակները, և թե՛ քանակը: Լճում գրեթե ձուկ չկա, եղածն էլ որսագողերն են իրացնում հենց տեղում: Այս մասին այսօր, «Նոյյան տապան» մամուլի կենտրոնում հայտնեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն ԲԱՐԴՈՒԽ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ:
Բ. Գաբրիելյանի տեղեկացմամբ, Սևանա լճի ձկնային պաշարները 80-ականների սկզբին եղել են 10-12 տոննա, 90-ականների սկզբին` 28-30 տոննա, որից հետո այն սկսել է նվազել:
«Եթե այսպես շարունակվի, կարող ենք արձանագրել, որ կորցնում ենք այդ ձկնախումբը, սակայն անհրաժեշտ քայլերի կիրառման դեպքում մենք կկարողանանք փրկել այն: Դրա համար անհրաժեշտ է լիովին արգելել սիգի որսը»,- շեշտեց բանախոսը` ցավ հայտնելով, որ արգելքի մասին ոչ մի որոշում չկա, հետևաբար` չի կարող գործել նաև օրենքի ուժը:
Նա նշեց, որ խնդրի առնչությամբ բազմիցս ահազանգել են, խնդրել են վերահսկողություն սահմանել, արգելել արժեքավոր ձկների որսը, սակայն ոչ մի արդյունք:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2651

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ